ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում մասնակցել է հղիության արհեստական ընդհատման դեմ ամենամյա միջոցառմանը։
Տասնյակ հազարավոր ամերիկացիներ «Քայլերթ հանուն կյանքի» ակցիա են իրականացրել։
Երկրի ատմության մեջ առաջին անգամ ամբիոնից ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահը` Դոնալդ Թրամփը:
Ըստ ամերիկյանի լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախագահն այս քայլն օգտագործել է որպես նախընտրական քարոզարշավի անցկացման համար կարևոր հարթակ։
Միջոցառմանը կարևորվել է «Ամերիկան կրկին հզոր» կարգախոսը և տեղանքում Թրամփի լուսանկարներով պաստառների, դրոշների, շապիկների վաճառքը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել պատմության մեջ առաջին նախագահը, որն այցելել է «Քայլերթ հանուն կյանքի» միջոցառմանը: Չծնված երեխաները Սպիտակ տանը դեռևս երբեք ավելի մեծ պաշտպան չեն ունեցել։ Յուրաքանչյուր կյանք այս աշխարհ սեր է բերում: Յուրաքանչյուր երեխա իր ընտանիք ուրախություն է բերում»,- ասել է Թրամփը ։
Շարժման կողմանկիցները հայտնել են, որ քայլերթ կանցկացնեն այնքան, մինչև երկրում հղիության արհեստական ընդհատումներն արգելվեն ամբողջ երկրում:ծ