ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Մենք չենք քննադատում Ռուսաստանին, դա չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, մենք երբեք չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել ենք, և դրանք վերաբերվում են առաջին հերթին երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ակնկալիքների արդարացման կամ չարդարացման հետ։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Միրզոյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի անդամները պետք է պաշտպանեն միմյանց սահմանները, իսկ երբ ՀՀ սահմանները խախտվել են, տեսել են, որ այս կազմակերպությունը չի շտապել կատարել իր պարտականությունները։
«Ես չեմ կարծում, որ դուք երբևէ լսած լինեք, որ ԵԱՏՄ-ի մասով մենք ունենք նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին ունենք ՀԱՊԿ-ի պարագայում։ ՀՀ-ի պարագայում ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել։ Չեք կարող գտնել մի դրվագ, որով Հայաստանը քննադատում է Ռուսաստանին ԵԱՏՄ համատեքստում»,-ասել է Միրզոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ