ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Դեկտեմբերի 29-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել դեկտեմբերի 28-ի ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Դպրոցական, Ջահուկյան փողոցներում շենքերի տանիքների վնասման, իսկ Աբովյան փողոցում ծառի արմատախիլ լինելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ: Փրկարարները իրականացրել են տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ:
--00—ԱՊ