ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Այսօր հանդիպեցի Աջակցություն Արցախահայությանը ՀԿ կազմակերպության անդամների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Այստեղ հավաքվել են հայրենասեր մարդիկ, ովքեր ուժ և եռանդ չեն խնայում օգնելու բռնի տեղահանված մեր հայրենակիցներին և այս նպատակի շուրջ համախմբելու բոլորին:
Վստահ եմ, որ ցանկացած հանգանակություն և աջակցություն ծառայելու է իր նպատակին«»,-գրել է նա:
--00—ՅՄ