ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Անմեղների արյունով ներկված ձեռքերն ու ստոր մտքերը, որոնք նրանց (հանցագործներին) հասցրել են այս սխալին, այսուհետ դառնալու են բռնաճնշումների և արդար պատժի թիրախ։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է IRNA-ն։
«Այս ողբերգությունը կհանգեցնի կոշտ պատասխանի»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Իրանում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Պայթյունները, ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակառավարմամբ՝ պայթուցիկներով երկու պայուսակ գտնվել է Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։
--00—ՅՄ