ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ ցանկացած գործողություն կարժանանա կոշտ պատասխանի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։
«Եթե Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողություններ ձեռնարկվեն, որոնք ազդում են Իսլամական Հանրապետության արդյունավետ կառավարման մարմնի և երկրի պաշտոնական ռազմական հատվածի վրա, ապա Իրանի պատասխանը շատ կոշտ կլինի»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ գիշերը Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել, ինչի արդյունքում վնասվել է արտադրամասի տանիքը, զոհեր ու վիրավորներ չկան։
--00—ՅՄ