ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո հարաբերությունների վատթարացման ֆոնին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ ռազմական հակամարտությունից, գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը ԱԹՍ-ներով հարձակում է եղել Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա։ Պաշտոնապես երեք ամերիկացի զինվորական է զոհվել, ավելի քան 40 զինվոր վիրավորվել։ Ամերիկացիները տարածաշրջանում Իրանի հետ կապված խմբավորումներին մեղադրել են ռազմական օբյեկտի վրա հարձակման համար: Սպիտակ տունը խոստացել է պատասխանել Մերձավոր Արևելքում իր զինվորականների դեմ հարձակմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին նշել է, որ պատասխանը կարող է լինել «բազմաստիճան»։
Ըստ աղբյուրի՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն, հանդիպմանը Խամենեին պատասխանել է հստակ հրահանգներով՝ խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ պատերազմից։
--00—ՅՄ