ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե Երևանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, անհասկանալի է, քանի որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն համաձայնություններում, որոնք կայացվել է նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի ու վարչապետ Փաշինյանի միջև, Զանգեզուրի միջանցքի մասին ոչ մի խոսք չկա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը իրենց տարածքում պահպանում են այդ երթուղիների իրավասությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի հիմնական տարածքների ու Նախիջևանի միջև կապի անվտանգությունը, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ-ն», - նշել է Լավրովը։
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին տալ այնպիսի կարգավիճակ այդ ճանապարհի հարցում, ինչպիսին՝ Իրանը, տրամաբանությունից դուրս է։ «Երկրները, որոնցով անցնում է այդ երթուղին, ամբողջությամբ պահպանում են իրենց ինքնիշխանությունը։ Չեմ կարծում, որ Իրանի հետ երթուղու հետ տեղին էր դա համեմատել», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ