ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է մերձմոսկովյան Նովո-Օգարևո նստավայրի եկեղեցում՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Նա նշել է այն զինվորների խիզախությունն ու սխրանքը, ովքեր զենքը ձեռքին պաշտպանում են երկրի շահերը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ այս հանդիպումը պետք է «հստակ ազդանշան» դառնա բոլոր մակարդակների պաշտոնյաներին զինվորականների ընտանիքներին աջակցելու անհրաժեշտության մասին։
«Ես կցանկանայի, որ մեր հանդիպումը լինի այնքան հստակ և հասկանալի ազդանշան Ռուսաստանի Դաշնության հսկայական տարածքում և բոլոր մակարդակներում իմ բոլոր գործընկերների համար, որպեսզի նրանք միշտ և ամենուր լինեն ձեր կողքին»,-Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
--00—ՅՄ