ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 26-ից չեղյալ է հայտարարել Գազայի հյուսիսային հատված չորս մարդասիրական առաքելություն, քանի որ այն այլևս չի ստանում անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ:
«ԱՀԿ-ն դեկտեմբերի 26-ից ի վեր չորրորդ անգամ չեղարկել է ծրագրված առաքելությունը Գազայի հյուսիսում գտնվող Ալ-Աուդա հիվանդանոց և կենտրոնական դեղատուն, քանի որ մենք չենք ստացել անվտանգության երաշխիքներ»,-ասվում է ԱՀԿ-ի թվիթերի էջում։
Կազմակերպությունից հավելել են, որ այդ պատճառով արդեն 12 օր է, ինչ ելք չունեն Գազայի հյուսիսային հատված։
--00—ՅՄ