ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ՝ փետրվարի 2-ին ժամը 14:00-ին հրավիրվում է Դատավորների ընդհանուր ժողով։
Ժողովի վայրի և օրակարգի մասին որևէ տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարեցվեց Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները։
--00—ՅՄ