ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Էկվադորում առնվազն 13 մարդ անկարգությունների զոհ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է էկվադորյան Diario թերթը՝ վկայակոչելով Ազգային ոստիկանության տվյալները։
Ըստ առկա տվյալների՝ Գուայյաքիլ քաղաքում զոհվել է 11 մարդ. նրանք բոլորը խաղաղ բնակիչներ էին, ևս երկու ոստիկան սպանվել է հարևան Նոբոլ քաղաքում։ Հրատարակությունը նշում է, որ հունվարի 8-ից մինչ այժմ երկրի մի շարք քաղաքներում հանցավոր խմբերը 29 զինված հարձակում են իրականացրել, այդ թվում՝ հեռուստաալիքի և մի քանի հիվանդանոցների վրա։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 40 մարդու, նրանց կառաջադրվի ահաբեկչության մեղադրանք։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ