ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մարտի 18-ին Էկվադորում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Նարանջալ քաղաքից 17 կիլոմետր հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 32 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 85 կիլոմետր խորության վրա։
Կան շինությունների ավերածություններ, զոհերի մասին դեռ տեղեկություն չկա:
--00—ԼՄ