Հայ գեղասահորդը Եվրոպայի առաջնության կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

գեզ.

Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի արդյունքներով դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակացելու իրավունք է ստացել: Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև հունվարի 14-ը Կաունաս քաղաքի «Ժալգիրիս» մարզահամալիրում:

--00—ԼՀ