ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
«Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ հաջորդ տարի, այսինքն՝ 2021 թվականին, մրցման մասնակիցները չեն կարող հանդես գալ այս տարվա ներկայացված երգերով և պետք է ընտրեն նոր երգեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մրցույթի մամուլի ծառայությանը:
«Հաշվի առնելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի օրենքները՝ այս տարի ներկայացված երգերը չեն կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին: Մասնակիցները պետք է ներկայցնեն նոր երգեր»,- գրված է հայտարարությունում:
Ինչ վերաբերում է մասնակիցներին, ապա ցանկացած երկիր ինքը կարող է որոշել՝ ուղարկել նույն մասնակցի՞ն, թե՞ նոր մասնակից ընտրել:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2020»-ում Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը, սակայն կորոնավիրուսի պատճառով երգի մրցույթը չեղարկվել է: