ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը առնվազն 1,4 միլիոն դոլարի հարկեր չվճարելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի որդին անձամբ է ներկայացել Լոս Անջելեսում կայացած դատական նիստին։
Դեկտեմբերի սկզբին Հանթեր Բայդենին 9 կետով մեղադրանք է առաջադրվել հարկեր չվճարելու համար: Դատախազությունը կարծում է, որ նախագահի որդին միլիոնավոր դոլարներ է ծախսել շռայլ ապրելակերպի վրա՝ հարկերը վճարելու փոխարեն: Նրան կարող է սպառնալ մինչև 17 տարվա ազատազրկում:
--00—ԼՀ