ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի հետ 100 օր զինված դիմակայությունից հետո ասել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը մինչև լիակատար հաղթանակ՝ նշելով, որ ոչ մի ուժ չի կանգնեցնի հրեական պետությանը իր հայտարարած նպատակներին հասնելու հարցում։
«Մենք կշարունակենք պատերազմը մինչև վերջ, մինչև հասնենք վճռական հաղթանակի և մեր բոլոր նպատակներին՝ ՀԱՄԱՍ-ի վերացում, բոլոր պատանդների վերադարձ և երաշխիք, որ Գազան այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար: Ոչ ոք մեզ չի կանգնեցնի, ոչ Հաագան, ոչ չարի առանցքը, ոչ մեկ ուրիշը»,- ասել է նա։
--00—ՅՄ