ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Գերմանական «Tagesschau» թերթն անդրադարձել է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի սկսած հրթիռակոծություններին, որոնք թիրախավորել են քուրդ զինյալների հենակետերի ու էներգետիկ ենթակառուցվածքները, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Այս համատեքստում գերմանական պարբերականը հրապարակել է քարտեզ, որտեղ ցուցադրվել են այն բնակավայրերը, որոնք թիրախավորվել են թուրքական օդուժի կողմից։ Թուրքական լրատվամիջոցների զայրույթն է առաջացրել այն փաստը, որը վերանոշյալ քարտեզում ներկայիս Թուրքիայի հարավային ու հարավարևելյան շրջաններ ներառվել են «Քուրդիստանի» մեջ։
Թուրքիայի օդային ուժերը 2 օր է, ինչ ինտենսիվ հրթիռակոծություննների տակ են պահում պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ու Սիրիայի քրդական ուժերի հենակետերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է 29 քուրդ զինյալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ