ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Հունվարի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ամենամյա ամփոփիչ հաշվետվությունը, որի ընթացքում նաև մրցանակաբաշխություն է կայացել:
Ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը: Հաշվետվությանը մասնակցել են ՀՀ պետական և ոչ պետական 20-ից ավելի համալսարանների ներկայացուցիչներ:
Ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրել է 2023 թվականին իրականացված միջոցառումների հաշվետվությունը և նախանշել այս տարվա անելիքները:
Մրցանակաբաշխության ընթացքում շնորհակալագրեր են հանձնվել ՀՀ 24-րդ ուսանողաան խաղերում ակտիվ մասնակցություն ունեցած համալսարաններին, իսկ ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ գրանցած բուհերին հանձնվել են պատվոգրեր և գավաթներ.
1-ին տեղ – Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ,
2-րդ տեղ – Երևանի պետական համալսարան,
3-րդ տեղ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
3-րդ տեղ – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:
Համաշխարհային համալսարանական խաղերում և եվրոպական համալսարանական առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հանձնվել են հուշանվերներ:
2023 թվականի ընթացքում Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում հայ մարզիկ-ուսանողներից աչքի են ընկել բռնցքամարտիկներ Ռուսլան Ասլիկյանը և Հայկ Ալաբերքյանը (ոսկե մեդալներ), լողորդ Վարսենիկ Մանուչարյանը (ոսկի, բրոնզ), սամբիստներ Արշավիր Բաղրամյանը (արծաթ) և Արամ Աղաջանյանը (բրոնզ), բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը (բրոնզ): Ամառային ունիվերսիադայից բրոնզե մեդալներով են վերադարձել Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա) և Ժիրայր Պետրոսյանը (ուշու): Սարգիս Սարգսյանը (թաեքվոնդո), Եվրոպայի կոմբատ ՄՁ-ից վերադարձել է արծաթե մեդալով:
--00—ԼՀ