ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
ԱՄՆ-ն վերջնական որոշել է Հարավային Կովկասում հաստատվել, ուզում է Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը լինեն իր տիրապետության տակ, եթե ԱՄՆ-ի ծրագիրը կյանքի կոչվեց, Թուրքիան կմասնատվի ու կքայքայվի, քրդերը կակտիվանան և գործընթացներ կսկսվեն։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, հրապարակախոս Վարդան Մալխասյանը։
«Ադրբեջանի գլխին ռումբեր են պայթելու, փորձված աղվեսը երկու ոտքով է ընկնելու թակարդը։ Իրանը վաղը Ադրբեջանի գլխին է հրթիռներ ուղարկելու։ Ալիևը դա լավ հասկանում է, գիտի, որ ժամանակն իր օգտին չէ, դրա համար ընտրություններն առաջ գցեց»,- ավելացրեց Մալխասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ