ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Փաշինյանը ՄԱԿ-ում ասում էր՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձեռքի հեռավորության վրա է, իսկ ԱԳՆ-ն ասում է՝ Բաքուն պատերազմի է պատրաստվում, այս հակասությունն անհասկանալի է։ ԱԳՆ-ն նոր պատերազմից է խոսում, իսկ ի՞նչ ենք անելու, ձեռքներս վերև՝ հանձնվելո՞ւ ենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
Ըստ փորձագետի՝ վերջին տարիներին Ադրբեջանի գործողությունները վերլուծելով՝ պարզ է դառնում, որ պատրաստվում են մարտական բախման, դրա համար անիրականանալի պահանջներ է դնում Հայաստանի առջև, որպեսզի հարձակման պատճառներ ունենա։
Ինչ վերաբերում է Իրան-Իսրայել հակամարտությանը և Ադրբեջանի հնարավոր ներգրավմանը, ապա Մանգասարյանը նկատեց, որ Բաքուն Իսրայելին պարտք է․ «Օկուպացված Արցախի տարածքում օդանավակայաններ կառուցելով՝ Իրանի դեմ պլացդարմ են ուզում ստեղծել և իրականացնել հետախուզական գործողություններ։ Ալիևի սիրուն աչքերի համար չէ Իսրայելն աջակցում Ադրբեջանին նոր տարածքներ ունենալու հարցում, դրանք Իրանի դեմ գործողություններ են»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ