ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Այս տարածքում Իրանի ու Ադրբեջանի միջև մեծ բախում է լինելու, ժամանակի հարց է, նպատակ են դրել մեկը մյուսին ոչնչացնել։ Իսրայելն Արցախում բազաներ է դրել, հարմար պահի է սպասում, որ Իրանին հարվածի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Վարդան Մալխասյանը։
«Ադրբեջանն Արցախի տարածքները հրեաներին է խոստացել, որ բազաներ սարքեն, Հարավային Կովկասում թեժ կռվի կետեր ստեղծվեն։ Համաշխարհային պատերազմ կլինի, եթե Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը պատերազմեն»,- ավելացրեց նա։ Մալխասյանը ընդգծեց, որ Ադրբեջան պետությունը բոլոր կողմերից ճզմվելու և վերանալու է, Իսրայելն օգտագործելու է նրանց իր նպատակների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ