ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1128354

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևն ստորագրել են համագործակցության հուշագիր և քննարկել փոխգործակցության ծրագրերը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ կայքում տարածված հաղորդագրությունը։

«Հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության հարցեր, նախանշվել են ապագայի ծրագրերը։ Ղեկավարներն ստորագրել են համագործակցության հուշագիր ՀԱՊԿ քարտուղարության և Անկախ պետությունների համագործակցության  անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի միջև», - գրված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ Թասմաղամբետովը Սիսոևին է հանձնել  պարգև՝ ՀԱՊԿ II աստիճանի Պատվո նշան:

--00—ՅՄ