07-ը «Շշի Մելոյի» գործարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մահացել է. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ա.

Այսօր՝ հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Արծրուն Զ.-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևերի» մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն 60-ամյա Մարիամ Մ.-ին:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ