ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Լևենթ Բիլգենը հանդիպել է ուկրաինացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկվելու թուրք-ուկրաինական համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Թուրք դեսպանը մասնավորապես հանդիպել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյի հետ, որի ընթացքում խոսվել է տնտեսական համագործակցության ընդլայնման մասին։ Բիլգենը շեշտել է, որ Թուրքիան Ուկրաինային աջակցում է «տարածքային ամբողջականության» պահպանման հարցում։
Բիլգենը նաև հանդիպել է Ուկրաինայի խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Իվաննա Թիձաձեի հետ։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցի՝ Թուրքիայի դեսպանը նաև հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, որի ժամանակ խոսել է թուրքական հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ-ների կիրառման նվազման վերաբերյալ։
Ըստ նրա՝ այժմ դրանց կիրառելիությունը նպատակահարմար չէ, քանի որ ուկրաինական բանակի խնդիրներն այժմ բոլորովին այլ են։
Աղբյուրը՝ Ermenihaber.am
--00—ՅՄ