Երևանում թալանել են հայտնի անհատ ձեռներեցի տունը․ հափշտակել են 50 հզ․դոլար, 1,5 մլն դրամ և զարդեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

jj

Հունվարի 15-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է  ահազանգել Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Բ․-ն և հայտնել, որ իրենց տանից խոշոր չափի գումար են գողացել, գրում է Shamshyan-ը։ 



Տեղում Անդրանիկ Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ իրեն ահայտ հանգամանքներում իր ննջասենյակում տեղադրված չհրկիզվող պահարանից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար։



Տուժողը հայտնել է, որ իր բնակարանից ընդհանուր առմամբ հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար, 1,5 մլն դրամ և մի քանի մլն դրամի ոսկյա զարդեր։



Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Աղբյուրի տեղեկություններով՝ Անդրանիկ Բ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը անհատ ձեռներեց է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 



--00—ՍՊ