ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Չնայած բարդ ձմեռային պայմաններին՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարի հետ պարեկություն ենք իրականացնում Ջերմուկում։
Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թվիթերի միկրոբլոգում:
«Առաքելության պարեկային ծառայությունը հետևել է անվտանգության իրավիճակին Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով»,- նշել են առաքելությունից:
--00—ՅՄ