Ռուսական տունը դիմել է գլխավոր դատախազին՝ պաշարված Լենինգրադի հուշարձանը պղծելու գործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

անա

Հայաստանում Ռուսական տան (Россотрудничество) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նամակ է հղել գլխավոր դատախազին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծելու գործով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսական տան մամուլի ծառայությունից։

«Մենք անընդունելի ենք համարում այն ​​գործողությունները, որոնք առաջացնում են ազգամիջյան ատելություն և այլատյացության վրա հիմնված բռնության կոչեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարությունների հետ, և միջադեպի հեղինակը պետք է պատասխանատվության ենթարկվի», - նշել է նա և հավելել, որ մեղավորը պետք է պատժվի։

1

Հիշեցնենք՝ հունվարի 30-ին համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ «Tik Tok» սոցցանցի օգտատեր Սամվել Շիրինյանը պոկում  և տրորում  է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալում  ծաղկեպսակներ և վիրավորական մեկնաբանություններ հնչեցնում Ռուսաստանի Դաշնության հասցեին։

--00—ԼՀ