ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Ադրբեջանում լրագրողների վրա հարձակումները, ընդդիմադիրների ապօրինի ձերբակալությունները և անդրազգային բռնաճնշումների ենթադրյալ կիրառումը հակաժողովրդավարական մարտավարություն են: Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը՝ մեկնաբանելով Freedom House իրավապաշտպան կազմակերպության անդամ Գրեդի Վուգանի հայտարարությունն այն մասին, որ Բաքվի հիմնական նպատակը սփյուռքի շրջանում քննադատությունը կամ այլակարծությունը լռեցնելն է։
«Բաքուն պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և դադարեցնի հետապնդումները, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի նախաշեմին լինի միջազգային հանրության մաս»,- գրել է Քարդինը:
--00—ՅՄ