ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Եթե հիմք ընդունենք պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ սահմանում հարաբերականորեն կայուն է և կուտակումներ չկան, նշանակում է՝ ԱՄՆ-ն, երբ իր քաղաքացիներին զգուշացնում է, որ Վարդենիս, Կապան, Երասխ չգնան՝ ուզում է Հայաստանում խուճապ տարածել, այդկերպ նա օժանդակում է Փաշինյանի օրակարգին, որ եթե սահմանադրություն չփոխենք հիմա, պատերազմ կլինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Ռազմական փորձագետի խոսքով, Ադրբեջանը հիմա ռազմական մեծ հարձակման չի գնա, բայց զգուշավորություն պետք է ունենալ տեղային բարձրունքներ գրավելու փորձերը կանխելու համար։ «Սյունիքի վրա հարձակումը ձեռնոց է ՌԴ-ին, Ալիևն ու Էրդողանն արկածախնդիր չեն, տեսնում են, որ Ռուսաստանը Ուկրաինայում ամուր դիրքում է։ Բացի այդ, Իրանի և Նախիջևանի սահմանում իրանական մի քանի դիվիզիա երկու տարի բարձր աստիճանի բերված սպասում են, եթե Ադրբեջանը փորձի կտրել ՀՀ-ի և Իրանի սահմանը, առանց սեթևեթանքի անցնելու են կոնկրետ ռազմական գործողությունների, դրա ապացույցն է, երբ վերջերս Իրանը հրթիռային հարձակում ունեցավ ատոմային տերության՝ Պակիստանի վրա, ուր մնաց, թե Ադրբեջանին չզսպի»,- ավելացրեց Նահապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ