ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, վերընտրվելու դեպքում, առաջին հերթին, մտադիր է փակել ամերիկյան սահմանը և կազմակերպել անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփը նաև նշել է, որ մինչ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել։
--00—ԼՀ