Մատվիենկոն վերընտրվել է Դաշնության խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Capture

ՌԴ սենատորները Վալենտինա Մատվիենկոյին վերընտրել են Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Որոշումը քվեարկությամբ ընդունվել է սեպտեմբերի 25-ին Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։

Մատվիենկոն սենատոր է Սանկտ Պետերբուրգից և Դաշնության խորհրդի նախագահն է 2011 թվականից։ 2024 թվականի սեպտեմբերին լրացել է նրա լիազորությունների երրորդ ժամկետը։ Տարածաշրջանային ընտրություններից հետո Սանկտ Պետերբուրգի ընտրված նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը կրկին Մատվիենկոյին պատվիրակեց որպես քաղաքի գործադիր իշխանությունից սենատոր Դաշնության խորհրդում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ