ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Հայազգի արտիստ Հմայակ Հակոբյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
1980-ականներից Հմայակ Հակոբյանը հաճախ է հանդես գալիս հեռուստատեսությամբ՝ «Առավոտյան փոստ», «Զարթուցիչ» և «Բարի գիշեր երեխաներ» հաղորդումներում։
Հակոբյանը նկարահանվել է նաև ֆիլմերում։ Պատվավոր կոչումը շնորհվել է նաև մշակույթի այլ գործիչների։
--00—ԼՀ