ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Միացյալ Նահանգները փորձում է կանխել մերձավորարևելյան հակամարտության ընդլայնումը՝ ռազմական հզորության ցուցադրմամբ և դիվանագիտության ճանապարհով։ Իսրայելի ու «Համասի» միջև շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ իրանամետ խմբավորումները, ինչպես հայտնի է, շարունակում են թիրախավորել ամերիկյան ուժերը, գրում է Ամերիկայի Ձայնը։
Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը «ABC»-ի եթերում զգուշացրել է՝ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի կողմից անցած շաբաթ օրը Եմենում հութիներին պատկանող 36 օբյեկտները խոցելուց հետո էլ, չի կարելի բացառել հութիների կամ Իրանի աջակցությունը վայելող այլ խմբավորումների նոր հարձակումները Մերձավոր Արևելքում:
«Հարվածների թիրախում էին Իրաքում և Սիրիայում գործող իրանամետ խմբավորումները, որոնք գրոհում են մեր ուժերը, և հութիները, որոնք շարունակում են սպառնալ Կարմիր ծովով անցնող նավագնացությանը։ [Մեր նպատակն է] նրանց կարողությունները թուլացնել, և կարծում ենք, որ [մեր գործողությունները] լուրջ ազդեցություն են ունեցել: Կշարունակենք գործել՝ ըստ անհրաժեշտության»,- հավելել է Սալիվանը:
Սակայն հութիները խոստացել են շարունակել իրենց գրոհները՝ իբրև պատասխան Գազայում իսրայելական ռազմուժի գործողություններին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ