ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել ՀԱՊԿ-ում իրավիճակի քննարկում։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Դիվանագետը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նշել է, որ բոլորը շահագրգռված են ՀԱՊԿ-ի գործունեության հետագա կատարելագործմամբ և արդյունավետությամբ։
«Դրան կնպաստի Հայաստանի արագ վերադարձը կազմակերպության ներսում բնականոն և լիարժեք աշխատանքի: Ցավոք, մեր հայ դաշնակիցները մինչ այժմ իսկապես հեռու են մնացել դրանից»,- նշել է նա։
--00—ԼՀ