ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածություններին պատգամավորները կողմ չեն քվեարկել:
Արթուր Աթաբեկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր:
Արթուր Աթաբեկյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու:
--00—ՅՄ