Ինչո՞ւ է հայ զինվորը կանգնած սահմանին, եթե Բաքվի պրովոկացիաներին իրավունք չունի պատասխանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Իշխանությունը չի ցանկանում իրականացնել սահմանադրական փոփոխություններ, դա շղարշ է, որոշ կետեր կփոխեն, բայց հիմնական նպատակը Սահմանադրությունը Անկախության հռչակագրից կտրելն է։ Իշխանությունը խորամանկ քայլի է դիմում, ասում են՝ խաղաղության պայմանագրում նշվելու է, որ այն վեր է հայաստանյան բոլոր օրենքներից, չենք կարող կնքել մի պետության հետ պայմանագիր, որը սահմանադրությանը հակասում է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։

Նրա խոսքով, «Հայաքվեի» և մյուս բոլոր շարժումների նպատակը պետք է լինի բնակչության գիտակից հատվածին բացատրել, որ նոր սահմանադրությամբ նպատակ է դրված ոչնչացնել հայկական պետությունը՝ կտրելով մեզ մեր անցյալից։

Անդրադառնալով Ներքին Հանդում ադրբեջանցիների սադրանքի հետևանքով 4 հայ զինծառայողի մահվան դեպքին՝ Մանվելյանը նշեց, որ Ադրբեջանը մեկ վիրավոր զինվորի համար 4 հայ զինվոր սպանեց, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ քրեական պատասխանատվության կենթարկի հայ զինծառայողին․ «ՊՆ-ն հայերի նվաստացման նոր ռեկորդներ է սահմանում, խայտառակություն է ասել, թե քրեական պատասխանատվության կենթարկի զինծառայողին։ Գլխավոր հրամանատար կոչվածն ասում է՝ զինվորներին հրամայել են չկրակել, բա ինչո՞ւ են կանգնած սահմանին, եթե Ադրբեջանի պրովոկացիաներին իրավունք չունեն պատասխանել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ