ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Նախօրեին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական տված Վահան Քերոբյանը հրավիրվել է ԱԱԾ, գրում է «Հրապարակը»:
«Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն մի քանի ժամ է՝ Քերոբյանն ԱԱԾ-ում է, հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրեն եւ կալանավորեն էկոնոմիկայի նախարարությունում վերջին շրջանում «բացահայտած» կոռուպցիոն պատմությունների շրջանակում։
Մենք կապվեցինք Քերոբյանի հետ, ով հրաժարվեց մեկնաբանություն տալ, ասելով՝ մեկ շաբաթ որոշել է լրագրողների հետ չխոսել, հարցին էլ, թե իրավապահ որեւէ կառույց իրեն կանչե՞լ է, չպատասխանեց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ