Վահան Քերոբյանը որդուն ԱՄՆ չի ուղեկցի․ դատարանը մերժեց միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

B75I2100

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը որդուն ԱՄՆ չի ուղեկցի, դատարանը մերժեց միջնորդությունը։

Քերոբյանի պաշտպանները միջնորդել էին կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կա՛մ թույլատրել 15 օրով բացակայել Հայաստանից, կա՛մ փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելը և ավելի խիստ խափանման միջոց` 2 մլն դրամ գրավ կիրառել։ 

Վահան Քերոբյանը ցանկություն էր հայտնել օգոստոսի 17-30-ը որդուն ուղեկցել ԱՄՆ և վերադառնալ Հայաստան։

--00—ՅՄ