ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
--00—ՅՄ