ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդու բժշկական կենտրոնից և հայտնել են, որ փետրվարի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում իրենց մոտ են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Սամվել Վ․-ի դին, ով, ըստ հարազատների, իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հովասափյանը։
Նույն օրը դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացության համաձայն հարազատների կողմից իրենց մոտ տեղափոխված Սամվել Վ․-ի դիակի վրա հայտնաբերվել են ձախ ոտքի ազդրի ստորին երրորդականի առաջնամիջայինի կտրած, ձախ ակնակապիճի արյունազեղում և քերծվածքներին նմանվող այլ վնասվածքներ ու հավանաբար մահը վրա է հասել մարմնական վնասվածքների արդյունքում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
--00—ԼՀ