ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երրորդ կողմերին, որոնք փորձում են դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ծառայել խաղաղությանը, այլ ոչ թե լարվածություն ստեղծել:
Հիշեցնենք, որ Ալիևը Էրդողանի հրավերով գտնվում է Թուրքիայում։
Երկու երկրի առաջնորդները քննարկելու են նաև հարցեր երկկողմ հարաբերությունների և դրանց խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
--00—ՅՄ