ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Փարիզը վարկաբեկել է Ֆրանսիայի՝ որպես միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։
«Մոսկվան վաղուց հույսը կտրել է, որ Ֆրանսիան կարող է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում»,-ասել է նա։
Զախարովան «պաթոս» է անվանել Մակրոնի հայտարարությունները ԼՂ հարցում իր դիրքորոշման մասին՝ նշելով, որ դրանում կոնկրետ արդյունք չկա։
Ռուս դիվանագետի խոսքերով, Փարիզը նույնպես իր դերն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մեջ՝ Հայաստան ուղարկելով եվրոպացի դիտորդների կասկածելի առաքելություն․ «Այդ ցուցադրական քայլերն ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն և սեփական նպատակներին հասնելուն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ