Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

179-(126) (1)

Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։ 

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով։

Այդ օրը Երևանում սկսվեցին ցույցեր՝ ի աջակցություն արցախահայության, ցույցերը դարձան շարունակական, սկսվեցին հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներ Երևանում։ Իսկ ԼՂ վերամիավորման նպատակով հանրահավաքներն ու պահանջները որոշ ժամանակ անց վերածվեցին Հայաստանի անկախության համար պայքարի։

Արդեն փետրվարի 26-ի հանրահավաքին հայտարարվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին։ Առաջին կազմը 9 հոգուց էր բաղկացած, ծագումով ԼՂ-ից գործիչներ, նաև կուսակցական ներկայացուցիչներ։ Սակայն որոշ ժամանակ անց արդեն «Ղարաբաղ» կոմիտեի կազմը փոփոխությունների ենթարկվեց, և 11 հոգանոց «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան կազմով առաջնորդեց անկախության շարժումը։

--00—ՅՄ