Վստահ եմ, որ մեր ազգը նորից ոտքի կկանգնի և տեր կդառնա իր անմնացորդ Հայրենիքին․ Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

400691279_823625659557576_4545514136525486742_n

Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։

Պայքար, որն իր մեջ մարմնավորեց ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր անքակտելի իրավունքը:

Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը հավաքեց իր ողջ կամքն ու համախմբվեց՝ հանուն Արցախի վերածննդի և Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի:

Ադրբեջանի կողմից արցախահայության բռնի տեղահանությամբ հայից խլվել է իր հայրենիքում ապրելու կենսական իրավունքը։ Բայց վստահ եմ, որ մեր ազգը նորից ոտքի կկանգնի և տեր կդառնա իր անմնացորդ Հայրենիքին, որի համար իրենց կյանքը չեն խնայել հերոս դարձած մեր քաջազունները։

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հհ մշտական հանձնաժողովի ապօրինաբար հեռացված նախագահ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան։

--00—ՅՄ