Ոչ ոք իրավունք չունի մոռացության մատնել առաջինը և ներել երկրորդը, մեկն Աստծուց էր, մյուսը՝ սատանայից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

4d314917b8833f68bebde6bf93c50486_1671704438

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «1988թ. փետրվարի 20-ին սկիզբ առած Արցախյան համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի հանրապետության անկախության, ազատ Արցախի հիմնադրման, ազատամարտի փայլուն հաղթանակների, հայ ժողովրդի միասնության ու երկու պետությունների անվտանգ զարգացման համար: 30 տարի հայ ժողովուրդը հպարտ էր, անվտանգ, ազատ, ինքնիշխան, ու արժանապատիվ:

2018թ. ապրիլին, հայ ժողովրդի մի մասին օգտագործելու միջոցով սկիզբ առած իշխանազավթումը հիմք դրեց հայ ժողովրդին պառակտելու, Արցախը դավադրաբար հանձնելու, հերոսների արյամբ կերտված հաղթանակները փոշիացնելու, Հայաստանի անվտանգությունը, պետականությունն ու ինքնիշխանությունը խարխլելու համար:

Ոչ ոք իրավունք չունի մոռացության մատնել առաջինը և ներել երկրորդը: Մեկն Աստծուց էր, մյուսը` սատանայից»:

--00—ՅՄ