Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են, օրն ու վայրը դեռ հստակ չէ․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

071622dbcc5b8253614f6fb1b7a60245e667a4

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։

«Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա։

ԱԽ քարտուղարի խոսքով, դեռ հստակ չէ՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կլինի երկկո՞ղմ, թե՞ միջնորդների մասնակցությամբ։

--00—ՅՄ