ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Խորհրդածության պահ Միսաք Մանուշյանի աճյունի առջև, որը ցուցադրվել է Մոն Վալերիեն կռվող Ֆրանսիայի հուշահամալիրում, որտեղ նա մահապատժի է ենթարկվել Ֆրանսիական դիմադրության 21 անդամների հետ, 1944 թվականի փետրվարի 21-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
«Այսօր երեկոյան Միսաք Մանուշյանի մարմինը՝ Մելինեի հետ կտեղափոխվի Պանթեոն՝ ի պատիվ բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր միացել են Դիմադրությանը հանուն Ֆրանսիայի ազատության»,- գրել է նա:
Այսօր երեկոյան տեղի կունենա Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ։
--00—ԼՀ