ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հնդկաստանում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովին ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը։
Միջազգային համաժողովը, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք, մեկ հարկի տակ է միավորել գլոբալ և տարածաշրջանային պետական և ոչ պետական դերակատարներին՝ հնարավորություն տալով ծավալել բազմակողմանի երկխոսություն և համագործակցություն։
Այս տարվա համաժողովը մեկնարկել է «Հայ-հնդկական երկխոսություն» միջոցառմամբ, որի շրջանակում հանդես եմ եկել բացման ելույթով։ Ընդգծել եմ Հնդկաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերությունների կարևորությունը, խոսել երկու երկրների միջև գործընկերության խթանման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի մասին: Շեշտել եմ, որ վերջին շրջանում Հնդկաստանի հետ հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
--00—ՅՄ