ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Իրաքի դաշնային դատարանը «Քուրդիստանի հայրենասերների միության» (KYB) բողոքի հիման վրա իրականացված հետաքննության շրջանակներում, որոշում է կայացրել, որ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (ԻՔՏԿ-IKBY) խորհրդարանում թուրքմենների, քրիստոնյաների՝ այդ թվում նաև հայերի համար առանձնացված 11 քվոտան հակասում է սահմանադրությանը:
Դատարանի կողմից ընդունված որոշմամաբ, որով չեղարկվել են խորհրդարանում հայերի համար նախատեսված 1, այլ քրիստոնյաների համար 5 և թուրքմենների համար ևս 5 քվոտան, ԻՔՏԿ-ի խորհրդարանի անդամների թիվը 111-ից հասել է 100-ի:
Բացի այդ, դատարանը որոշում է կայացրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում ընտրությունների համար տարածքը բաժանել 4 մասի և մինչև ԻՔՏԿ-ի անկախ ընտրության և հանրաքվեի բարձրագույն կոմիսարիատի ստեղծումը այնտեղ 1 տարվա ընթացքում նախատեսված ընտրությունների կազմակերպումը հանձնարարել Իրաքի անկախ բարձրագույն ընտրական խորհրդին:
--00—ԼՀ